Թուրքիան ու Իրանը երկրներ են, որոնք մի կողմից դժգոհության համար հիմքեր են ունեն, մյուս կողմից՝ երկրներ են, որոնք շիական ու սունիական համայնքների առկայության պարագայում հավակնում են դառնալ մահմեդական աշխարհի առաջատարներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով իրանցի նախագահի՝ Թուրքիա կատարելիք այցին:

Նրա խոսքով՝ Իրանի նոր նախագահը վարում է նախկինում Իրանի հանդեպ պատժամիջոցների ծրագրին մասնակցած երկրների հետ հարաբերությունները մեղմելու քաղաքականություն: Թուրքիան, իհարկե, չի մասնակցել Իրանի դեմ պատժամիջոցների ծրագրին, սակայն Թուրքիան ու Իրանը ունեն գործոններ, որոնք թե մերձեցնում, թե հեռացնում են այդ երկրներն իրարից:

Նա նաեւ հավելել է, որ Հայստանի ու Լեռնային Ղարաբաղի հարցը հեռացնում է Թուրքիային ու Իրանին, քանի որ ինչպես հատնի է վերջինս Հայաստանի հետ զարգացնում է բարեկամական հարաբերություններ, մինչդեռ Թուրքիան շարունակում է Հայաստաբի բլոկադան: «Այդ պատճառով, եթե Իսրայելի հանդեպ վերաբերմունքը մերձեցնում է այդ երկրներին, ապա Հայաստանի հանդեպ վերաբերմունքն, ամենայն հավանականությամբ, հեռացնում է նրանց: Չեմ կարծում, որ Իրանը փոխի Հայաստանի հանդեպ վերաբերմունքը հանուն Թուրքիայի հետ ինչ-ինչ մերձեցման»,-հայտարարել է Զատուլինը:

Իրանի նախագահ Հասան Ռուհանիի այցը Թուրքիա նախատեսվում է այս տարվա դեկտեմբերի 17-ին: