Իրանական միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» եւ ԱԷՄԳ-ի միջեւ Թեհրանի ձեռքբերած պայմանավորվածությունների վերաբերյալ Իրանի եւ ԱԷՄԳ-ի ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Վիեննայում, հայտնել է Իրանի ISNA տեղեկատվական գործակալությունը:
Իրանի եւ ԱԷՄԳ-ի փորձագիտական եւ տեխնիկական հանդիպումը դեկտեմբերի 11-ին Վիեննայում տեղի կունենա Թեհրանի կողմից պայմանավորվածությունները կատարելու նպատակով: Հանդիպումը նվիրված կլինի ԱԷՄԳ-ի տեսուչների կողմից Գաչինում հանքավայրն ուսումնասիրելու ամսաթիվը որոշելուն եւ ԱԷՄԳ-ի հետ Իրանի համաձայնության մյուս բոլոր չորս հոդվածները կատարելուն», — գործակալությանը հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ նրա` դեկտեմբերի 9-ին եւ 10-ին, հավանաբար, տեղի կունենան Իրանի եւ «վեցյակի» երկրների ներկայացուցիչների հանդիպումները ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Հերման Նակերտցի հետ:





























