Ադրբեջանա-իրանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել. սպանվել է մեկ ադրեջանցի սահմանապահ, երկուսը՝ վիրավորվել են:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, ժամը 19:30-ին: Ադրբեջանի պետական սահմանամերձ ծառայության տվյալներով՝ զինված միջադեպը տեղի է ունեցել Լենքորանի սահմանամերձ ջոկատի ծառայողական տարածքում՝ սահմանախախտների բռնելու փորձի ժամանակ:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, միջադեպի ժամանակ զոհվել է 37-ամյա մայոր Մագսուդ Նագիեւը, վիրավորվել են 50-ամյա գնդապետ Ազեր Շաֆիեւը ու 29-ամյա Վյուգար Վահաբովը:
Միջադեպի մանրամասների մասին առայժմ չի հաղորդվում:





























