Դեկտեմբերի 2-ին ՌԴ Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ ընդդեմ Մաքսային միության Երեւանում կայացած բողոքի երթի ժամանակ ակտիվիստները պաստառներից բացի՝ ծաղկավոր խալաթներ էին բերել։

Այդպիսով նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցությանը՝  հիշեցնելով ռուսական իրավապահների վերաբերմունքը ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը, որը լի է եղել մանրաքարով, բախվել է ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել է 18 մարդ: Նրան դատարան էին տարել կանացի ծաղկավոր խալաթով, ինչը բողոքի մեծ ալիք էր առաջացրել հայ հանրության շրջանում։ Այդ արարքի համար Հրաչյա Հարությունյանի փաստաբանը դիմել է դատարան՝ քննիչին պատասխանատվության ենթարկելու պահանջով։