ՀՀԿ տատիկը դեկտեմբերի 2-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը, գնացել էր ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գովքն անելու։

«Այսօր Հայաստան է գալիս մեր Ռուսաստանի թագավոր Վլադիմիր Պուտինը»,- բղավում էր ՀՀԿ տատին, երբ տարածքում հայտնվեցին փրկարարներն ու հայտարարելով, որ նախագահականի դիմաց գտնվող մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղադրված ռումբի ահազանգ է ստացվել, եւ հրահանգեցին բոլորին ազատել տարածքը։

ՀՀԿ տատիկի ելույթը կիսատ մնաց։

Հիշեցնենք, որ տեղազննումից հետո պարզվել էր, որ ռումբի ահազանգը կեղծ էր։ Չնայած դրան՝ ամբողջ օրը մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանը փակ է եղել՝ «տեխնիկական անսարքությունների» պատճառաբանությամբ։