2014թ. թվականը Հայաստանի համար  LTE-ի զարգացման տարի կդառնա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել  է «Վիվա-Սել ՄՏՍ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մանրամասները նա չի բացահայտել` հավելելով ընկերության գովազդային կոչը. «Սպասեք ավելին: Գալիք տարում շատ լավ բաներ կլինեն: 2014թ.-ը կդառնա LTE-ի տարի: Դեռեւս այսքանը կարող եմ ասել», – հավելել է նա:

Հիշեցնենք, որ 2011 թ. դեկտեմբերի վեջին ընկերությունն իրականացրել էր Հայաստանում 4G  (LTE)՝ չորրորդ սերնդի անլար հաղորդակցման ցանցի առաջին շահագործումը։

Ավելի վաղ նշվել էր, որ 4G/LTE արագությունը ներբեռնելու ժամանակ (download) կկազմի 150 մբ/վ, իսկ վերբեռնելու ժամանակ (upload) ` 50 մբ/վ: Իրական պայմաններում ստանդարտները մի քանի անգամ գերազանցում են  3G տեխնոլոգիաների հզորությունը: Սկզբնական փուլում ցանցը բացվել էր Երեւանի կենտրոնում:

«Վիվա-Սել ՄՏՍ»-ը Հայաստանում բաժանորդների թվով ամենախոշոր բջջային օպերատորն է: Ընկերությունը մատուցում է նաեւ  անլար համացանցի ծառայություններ: Ընկերության բաժնետոմսերի 80% -ը պատկանում է ԱՊՀ-ի խոշորագույն բջջային օպերատոր «ՄՏՍ»-ին, մնացած 20% -ը` լիբանանյան Fattouch Group ներդրումային ընկերությանը: