Տալլինի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներները մշակել են ստորջրյա ռոբոտ-կրիա՝ հետազոտելու խորտակված նավերը:

Ռոբոտը նման է գլանի՝ երկու կլորացրած ելուններով: Այն շարժվում է չորս պլաստիկ լողաթաղանթների միջոցով, իսկ դրա վրա տեղադրված տեսախցիկը գիտնականներին թույլ է տալիս ղեկավարել ռոբոտն առանց վիզուալ կոնտակտի:

Ռոբոտը էլեկտրամալուխի կարիք չունի՝ ապահովելու դրա էլեկտրասնուցումն ու տվյալների փոխանցումը: Այն կարող է աշխատել ցանկացած խորությունում եւ իրականացնել ինչպես հետազոտական, այնպես էլ կիրառական խնդիրներ, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով գիտահետազոտական կենտրոնի պաշտոնական կայքը: