Իրանի ու Ադրբեջանի սահմանին երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, վկայակոչելով Թեհրանի գեոֆիզիկայի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի կայքը, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է Յարդիմլիսկի շրջանում: 2.7 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի երեքին՝ Բաքվի ժամանակով 09:12-ին:
Երկրաշարժը զգալի է եղել իրանական Արդեբիլ նահանգում:
Բացի այդ, դեկտեմբերի երեքի առավոտյան երկրաշարժ է գրանցվել նաեւ Իրանում: Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է Վարզիգան քաղաքում, իսկ ուժգնությունը կազմել է 1.9 բալ:
Նշենք, որ դեկտեմբերի երկուսին երկրաշարժ է գրանցվել նաեւ Վարզիգան ու Հաջե քաղաքներում:





























