Ընդհանուր սահմաններ ունեցող երկրների դեպքում հաճախ են միջադեպեր եւ սահմանի խախտումներ լինում, եւ ադրբեջանա-իրանյան սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը առանձնահատուկ չէ: Այս մասին, այսօր՝ դեպտեմբերի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին՝ անդրադառնալով Իրան-Ադրբեջան սահմանային անցակետերի փակման փաստին:
Նրա խոսքով՝ Իրանը լավ հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի հետ: «Մենք ուզում ենք, որ այդ լավ հարաբերությունները նպաստեն արդ երկու երկրների հարաբերությունների հաստատմանը»,-ասել է դիվանագետը:
Անդրադառնալով իրանական լրտեսների վերաբերյալ ադրբեջանական կողմի մեղադրանքներին, Մոհամադ Ռեիսին նշել է, որ Իրանը լրտեսներ չի ուղարկում որեւէ երկիր, եւ այդ մեղադրանքները մինչ օրս որեւէ կերպ չեն հիմնավորվել:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարածքային պահանջներին, ապա, դեսպանի համոզմամբ, դրանք եւս որեւէ հիմք չունեն:
«Ադրբեջանն ինքը ստեղծվել է 1918 թվականին: Ադրբեջանցիները տարածքային պահանջներ ունեն նաեւ Հայաստանից, այլ երկրներից, սակայն դրա համար նրանք պետք է նաեւ հիմնավորումներ ներկայացնեն»,-ընդգծել է Իրանի դեսպանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-7-ին, տրակտորիստների հետ կապված միջադեպից հետո փակվել էին ադրբեջանա-իրանական սահմանի անցակետերը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS./am





























