Ամերիկյան SpaceX ընկերությունը տիեզերք է ուղարկել հեռահաղորդակցման SES 8 կոմերցիոն արբանյակը: Արբանյակը ուղեծիր է դուրս բերվել Falcon 9 հրթիռակրի միջոցով:
Սկզբնապես արբանյակի մեկնարկը նախատեսվել էր նոյեմբերի 25-ին, այնուհետեւ այն տեղափոխել էին նոյեմբերի 28-ին, սակայն այն կրկին հետաձգվել էր տեխնիական անսարքությունների պատճառով: SES 8-ը SpaceX-ի ուղարկած առաջին կոմերցիոն արբանյակն է: Արբանյակը պետք է կապի եւ հեռարձակման ծառայություններ մատուցի Հարավային Ասիայի եւ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի շարք երկրների, հայտնում է rbc-ն` վկայակոչելով Fox News-ը:
Ավելի վաղ SpaceX-ը, որը պատկանում է ինժեներ եւ միլիարդատեր Իլոն Մասկին, Falcon 9 արբայնակակրի 6 մեկնարկ էր իրականացրել: Ընկերությունն արդեն 1,6 միլիարդ դոլարի պայմանագիր ստորագրել է NASA-ի` ՄՏԿ բեռներ տեղափոխելու 12 առաքելության համար:











