Հոկտեմբերի 7-ին` ժամը 15-ի սահմաններում, անհայտ անձը Երևանի Տիգրան Մեծ փողոցում գտնվող հագուստի խանութներից մեկում գողացել է մի քաղաքացուհու դրամապանակը, որում եղել է 21.000 դրամ, 1000 ռուսական ռուբլի և բանկային քարտ:
Խանութի տեսաձայնագրող սարքը տեսագրել է կատարվածը:
Ոստիկանությունը տեսանյութում պատկերված անձի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել Ոստիկանության Կենտրոնականի քննչական կամ մոտակա բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











