«ՀԱԿ» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի մոտ հավաքված՝ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող ցուցարարներին պատմեց, որ օրենքը մեկ տարով հետաձգելու՝ չորս խմբակցությունների առաջարկը քվեարկության դնելիս «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀՀԿ եւ ՕԵԿ պատգամավորներին հրահանգել է հանկարծ կոճակների տեղերը չշփոթել եւ դեմ քվեարկել առաջարկին, ինչին հավաքվածները արձագանքեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով եւ սուլոցներով։
«Իրենցից շատերը դեմ կամ կողմ կարդալը չգիտեն։ Շատերը նույնիսկ դպրոց չեն գնացել, գրագիտություն չունեն ու չգիտեն՝ ինչի մասին է խոսքը։ Մի զարմացեք։ Մինչեւ իրենց չեն հրահանգում, իրենք չեն իմանում ինչ անեն»,- ասաց Արամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ 46 «կողմ» եւ 54 «դեմ» ձայներով ԱԺ-ն մերժել էր խմբակցությունների առաջարկը։











