ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բողոքել է, որ իրեն թույլ չեն տալիս iPhone օգտագործել: Ինչպես հաղո8դում է The Verge-ը, այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է Սպիտակ տանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ՝ ելույթ ունենալով Obamacare ծրագրի մասին:

«Ինձ թույլ չեն տալիս iPhone օգտագործել՝ ելնելով անվտանգության նկատառումներից»,-ասել է Օբաման՝ Apple-ի սմարթֆոնի մասին:

Պարբերականը հիշեցնում է, որ Օբաման նախընտրում էր BlackBerry-ի սմարթֆոնները դեռեւս նախքան ԱՄՆ նախագահ դառնալը: «Սակայն հիմա, հնարավոր է, նա ընտրության հնարավորություն չունի»,-նշվում է պարբերականում, հաղորդում է «Gazeta.ru»-ն: