Թեհրանի Ամիր Քաբիրի անվան տեխնոլոգիական համալսարանը երկու նոր արբանյակ է մշակել՝ «Թադբիր» եւ «Շարիֆ» անվանումներով: Արբանյակները շուրջերկրյա ուղածիր կուղարկվեն 2014թ. սկզբին՝ «Սիմուրգ» հրթիռակրով:
Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելիի խոսքով՝ սարքերը նախատեսված եմ հեռահաղորդակցական ոլորտի եւ Երկրի օբյեկտների տիեզերական լուսանկարահանման համար:
«Այժմ այդ արբանյակների փորձարկումներ են կատարվում»,- նշել է Ֆազելին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցները:
Նշենք, որ իրանական առաջին արբանյակը «Օմիդ» հոտազոտական արբանյակն էր, որը ուղեծրում երեք ամիս մնալուց հետո Երկիր էր վերադարձել 2009-ի ապրիլին:
«Օմիդին» եւս երեք արբանյակներ էին հաջորդել:
Իրանի օդատիեզերական արդյունաբերության հաջողությունների օրինակ կարելի է համարել «Սիմուրգ» հրթիռակրի նոր սերունդը: Նշենք, որ Իրանը ՄԱԿ-ի 1959թ. ստեղծված Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովի հիմնադիր երկրներից է:





























