Ամանորյա տոների նախաշեմին, Յունիբանկը եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունն առաջարկում են հեռախոսների ապառիկ ձեռքբերում երեք զրոյով. կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Ակցիան գործում է միայն  «Օրանժ Արմենիա»-ի բաժանորդների համար:

Վարկը տրամադրվում է  բացասական  վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Ակցիայի պայմանները գործում են, քանի դեռ  հաճախորդը շարունակում է օգտվել «Օրանժ Արմենիա»-ի ծառայություններից եւ սահմանված ժամկետներում կատարում է իր վարկային պարտավորությունը:  Վարկի գումարը կազմում է մինչեւ 600 հազար ՀՀ դրամ, ժամկետը` մինչեւ 12 ամիս:

Բանկային հաշվի բացումն ու սպասարկումը կատարվում է անվճար: Վարկի ձեւակերպման համար հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր եւ սոցիալական քարտ: Եթե վարկի գումարը գերազանցում է 500 հազար դրամը, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից: Ակցիան գործում է մինչեւ 2014թ.-ի հունվարի 15-ը:

Սպառողական վարկերի պորտֆելով Յունիբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատար հնգյակում է: Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի պորտֆելը 30.09.13թ.-ի դրությամբ կազմել է  47,3 մլրդ դրամ:

Հիշեցնենք, որ սպառողական վարկը Յունիբանկում հաստատվում է մեկ րոպեի ընթացքում: