Հայաստանի Մաքսային միություն մտնելը Իրանի հետ առեւտրի համար խոչընդոտներ չի ստեղծի: Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողներին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսին:

«Չեմ կարծում, թե դա կարող է որեւէ խոչընդոտ ստեղծել, քանի որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումն ընդունվել է  երկրի իշխանությունների կողմից բոլոր հնարավորություններն ուսումնասիրելուց եւ հաշվարկելուց հետո», - նշել է դիվանագետը: Ըստ նրա՝ խոչընդոտներ չեն ստեղծվի նաեւ այն դեպքում, եթե Հայաստանն իրանական արտադրանքի նկատմամբ կիրառի Մաքսային միության մաքսային դրույքները: