Asus ընկերությունը դեկտեմբերի 11-ին կներկայացնի PadFone Mini տրանսֆորմերը: Հաղորդվում է, որ PadFone գծի նոր գաջեթը զինված է 4,3-դյույմանոց էկրանով՝ 960х540 լուծաչափով ու քառամիջուկ Snapdragon 400 պրոցեսորով:

Սարքն իրենից ներկայացնում է սմարթֆոն՝ դոկ-կայանով, որն այն վերածում է լիարժեք պլանշետի:

Առաջին Asus PadFone-ը ներկայացվել է 2012-ի ապրիլին, հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով Engadget-ը: