«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակի բացման մասին Դավիթաշեն համայնքում: Beeline վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակը գտնվում է Դավիթաշենի կենտրոնական հատվածում` Տիգրան Պետրոսյան 17/8 հասցեում: Գրասենյակն աշխատելու է երկուշաբթիից-ուրբաթ` ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն առանց ընդմիջման: Նոր բացված գրասենյակի աշխատանքներին զուգահեռ շարունակելու է աշխատել Դավիթաշեն համայնքի 3-րդ թաղամասի 25/1 հասցեում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակը:
«Համաձայն բաժանորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված ռազմավարության՝ մենք շարունակում ենք ընդլայնել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակների ցանկը` ձգտելով ավելի մոտ գտնվել յուրաքանչյուր հաճախորդի: Համոզված եմ, որ այցելելով նոր գրասենյակ մեր բաժանորդները կգնահատեն մեր ժամանակակից եւ հարմարավետ ձեւավորումը, ջերմ միջավայրը եւ բարձրակարգ սպասարկումը», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը գրասենյակի բացման արարողության ժամանակ:
Beeline բջջային, ֆիքսված եւ ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել նոր գրասենյակ մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով:
«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ընդլայնել գրասենյակների ցանկն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջանններում: Դեկտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանում գործում է 83 վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, որից 27–ը` Երեւանում:




























