Double Irish սխեմայի շնորհիվ Facebook-ի դուբլինյան մասնաճյուղը ֆինանսական տարին ավարտել է վնասներ կրելով ու Իռլանդիայի գանձատանը վճարել է 1,9 մլն եվրո հարկ, մինչդեռ տարեկան եկամուտը կազմել է 1,79 մլրդ եվրո:

Իռլանդիայում գրանցված է եւ այդ երկրի հարկային ռեզիդենտ է համարվում է Facebook Ireland Limited բաժնետիրական ընկերությունը: Այստեղ է գրանցված նաեւ ընկերության գլխամասային գրասենյակը՝ Facebook Holding Limited-ը:

Հարկային վճարներն էապես նվազեցնելու նպատակով՝ Facebook Ireland Limited-ը փաստաթղթեր է ձեւակերպել՝ խոշոր գումար վճարելու իր գլխամասային գրասենյակին՝ Facebook Holding Limited-ին: Double Irish սխեմայի արդյունքում դուբլինյան մասնաճյուղը ֆինանսական տարին վնասով է ավարտել:

Նշենք, որ 2013-ի սկզբին Facebook-ն արդեն խախտել էր ԱՄՆ հարկային օրենսդրությունը, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով The Guardian-ը: