ԱՄՆ-ի Կոռնելի համալսարանի գիտնականները վերծանել են սպիտակ շնաձկան գենոմը եւ պարզել, որ այն շատ նման է մարդու գենետիկ կոդին։ Հատկապես նման են մարդու եւ սպիտակ շնաձկան սպիտակուցները։ Հետազոտողների կարծիքով՝ պատճառն այն է, որ մասամբ տաքարյուն սպիտակ շնաձկան նյութափոխանակությունն ավելի արագ է տեղի ունենում, քան սառնարյուն ձկներինը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»։
Սպիտակ շնաձուկը բնակվում է Երկրի բոլոր օվկիանոսների առափնյա եւ բաց ջրերում, բացառությամբ Սառուցյալ օվկիանոսի։
Ամենախոշոր գիշատիչ ձկների այս տեսակի երկարությունը երբեմն հասնում է 6 մետրի։ Այն շնաձկների ամենավտանգավոր տեսակն է, մարդկանց վրա շնաձկան հարձակման դեպքերի մեծ մասը կատարվում է հենց այս տեսակի կողմից։





























