Իրանի հետ դիվանագիտությունը պետք է ամրապնդվի ռազմական հզորությամբ, կարծում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը:
Ըստ նրա՝ թեեւ դիվանագիտությունն առաջ է գնում, ԱՄՆ-ի անվտանգությունը կերաշխավորեն ռազմական օդանավերը, նավերը, տանկերը, հրետանին եւ 35 հազար զինծառայողները:
«Մեր հաջողությունը կախված կլինի ԱՄՆ-ի ռազմական հզորությունից եւ Մերձավոր Արեւելքի մեր դաշնակիցների ու գործընկերների վստահությունից», - հայտարարել է Հեյգելը եւ հավելել, որ պաշտպանության նախարարությունն ավելի մեծ ուշադրություն կդարձնի իր գործընկերների ներուժի զարգացմանը՝ տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությանն աջակցելու նպատակով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը:




























