Պաշտոնական Թեհրանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր առաջարկները։ Այս մասին ապրիլի 7-ին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին։
«Հուսով ենք, որ հակամարտության կարգավորման հարցում կողմերը դրական քայլեր կձեռնարկեն»,- հայտարարել է Մոթաքին, հայտնում է իրանական MEHR գործակալությունը։




























