Լոս Անջելեսի շրջանի շերիֆի գործող ու նախկին 18 օգնականների մեղադրել են հինգ գործերի շրջանակներոմ՝ կապված քաղաքացիական իրավունքները խախտելու ու կոռուպցիայի հետ, որոնք հետաքննում է ՀԴԲ-ն: Այս մասին հաղորդվում է Քալիֆորնիայի կենտրոնական շրջանի դատախազության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում: Գործի շրջանակում մեղադրվող 16 մարդու կալանավորել են:
Դատախազության տվյալներով՝ մեղադրյալները մեղավոր են բանտարկյալներին ու այցելուներին ծեծի ենթարկելու, ապօրինի ձերբակալությունների, ինչպես նաեւ Լոս Անջելեսի տղամարդկանց կենտրոնական բանտում խախտումների մասին դաշնային հետաքննության փորձի մեջ:
Մասնավորապես, շերիֆի երկու տեղակալների մեղադրում են բանտարկյալներին ծեծի ենթարկելու մեջ: Եվս հինգ օգնականների մեղադրում են հինգ մարդկանց ապօրինի ձերբակալության մեջ: Այդ միջադեպերը տեղի են ունեցել 2010-2011թթ, երբ այցելուները փորձել են հանդիպել բանտարկյալներին:
Լոս Անջելեսի շերիֆի օգնականների եւս մի խումբ փորձել է ՀԴԲ-ից թաքցնել վերջինիս ինֆորմատորին, որը եղել է բանտարկյալների մեջ եւ պետք է օգներ բացահայտել շերիֆի տեղակալների հանցագործությունները բացահայտելուն:
Շրջանի շերիֆ Լի Բական հայտարարել է, որ խոստովանում է իր ենթակաների գործողությունների համար պատասխանատվությունը, սակայն չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որր իր գերատեսչության խախտումները զանգվածային չի համարում, գրում է Los Angeles Times պարբերականը:
ՀԴԲ-ն շերիֆի օգնականների հանդեպ հետաքննությունը սկսել է 2011-ին:




























