Հայաստանում կլոր սեղանի շուրջ մեկնարկել է կապի ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Էլեկտրոկապի միջազգային խորհրդի գլխավոր քարտուղար Համադուն Տուրեն։ Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին՝ նա նշել է, որ Հայաստանը բջջային կապի թափանցելիության առումով առաջատար երկրների շարքում է։ Նրա խոսքով, Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո Հայաստանը երրորդ տեղում է։ Տուրեն նաեւ նշել է, որ Հայաստանոււմ անցած տարի կապի 100 տոկոս ծածկույթի են հասել։

ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանն իր հերթին նշել է, որ ներկայումս Հայաստանում բջջային կապի բաժանորդների թիվը հասնում է 3 մլն-ի, ինչը գրեթե հավասար է երկրի բնակչության թվին։

«Տարեցտարի օպերատորներն իջեցնում են բջջային կապի սակագները եւ ընդլայնում են առաջարկվող ծառայությունների շրջանակը»,- նշել է նախարարը։