Հանուն իրանական միջուկային խնդրի վերաբերյալ բանակցությունների ԱՄՆ կոնգրեսը չպետք է Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ ընդունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին՝ ներկայացուցիչների պալատի միջազգային կոմիտեում լսումների ժամանակ:
Քերրիի կարծիքով՝ առաջիկայում Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների ընդունումը կարող է տապալել միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները:
«Խնդրում ենք ձեզ մեր բանակցողներին ու փորձագետներին ժամանակ տալ, որպեսզի նրանք անեն իրենց աշխատանքը: Մասնավորապես, խնդրում ենք հետաձգել նոր պատժամիջոցների ընդունումը: Դա դիվանագիտության համար շատ նուրբ պահ է: Մենք կարող ենք խաղաղ կերպով կարգավորել միջազգային անվտանգության համար ամենալուրջ մարտահրավերներից մեկը»,-ասել է պետքարտուղարն ու հավելել, որ «խաղադրույքները շատ բարձր» են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:





























