Ամերիկացի աստղաբանները կարողացել են ստանալ Մեծ Արջ համաստեղության M82 գալակտիկայի ամենահստակ պատկերը: Ռեկորդային հստակության պատկերը ստացվել է Գրին-Բենք խոշորագույն պարաբոլիկ ռադիոաստղադիտակի միջոցով:
M82 գալակտիկան, որը Երկրից 12 մլն լուսային տարի հեռավորության վրա է, համարվում է երիտասարդ գալակտիկաներից մեկը, որտեղ նոր աստեղերի ստեղծման գործընթացը բավականին ինտենսիվորեն է իրականանում: M82 գալակտիկայում աստղերը մոտ 1000 անգամ ավելի արագ են «ծնվում», քան, օրինակ, Ծիր կաթինում, հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Նոր լուսանկարում երեւում են մոլեկուլյար գազի խիտ ու սառը ամպեր: Գիտնականները դեռեւս պետք է պարզեն, թե նոր աստղերի ստեղծման ժամանակ ինչպես է կոնցենտրացվում այդ միջաստղային նյութը: Նրանք հուսով են, որ երիտասարդ գալակտիկաների ուսումնասիրումը նպաստում է աստղագիտության մեջ նոր բացահայտումներ կատարելուն:





























