89-ամյա Բուշ-ավագը Twitter-ում էջ է բացել: Էջն արդեն պաշտոնական կարգավիճակ է ձեռք բերել: Իր առաջին թվիթում նախկին նախագահը ցավակցություն է հայտնել՝ կապված ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ, հաղորդում է MSNBC-ն:

Բուշ-ավագի մամուլի քարտուղար Ջիմ Մակգրատը ու նրա թոռ Պիրս Բուշը եւս հաստատել են, որ @GeorgeHWBush Twitter-ը կեղծ չէ, փոխանցում է Gazeta.ru-ն:

Բացի Բուշ ավագից, Twitter-ում հաշիվներ ունեն Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման: Բուշ-կրտսերն ու Ջիմմի Քարթերը այդ ծառայությանը դեռ չեն միացել: