«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline շարժական կապի կանխավճարային եւ հետվճարային համակարգերի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար Ամանորյա ակցիայի անցկացման մասին։ Ակցիայի շրջանակում մինչեւ 2014թ–ի հունվարի 15-ը, Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում  բջջային հեռախոս ձեռք բերելու դեպքում ընկերությունը բաժանորդին կնվիրի 2014  անվճար  ներցանցային րոպե կամ 2014 մեգաբայթ, որոնք կարելի է օգտագործել ակտիվացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում։

«Ամանորի նախաշեմին մենք ավելացրել ենք հեռախոսների տեսակները Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում եւ որոշել ենք մատուցել յուրահատուկ նվեր շարժական կապի բաժանորդներին։ Գնելով հեռախոս՝ բաժանորդը նվեր կստանա  անվճար  ներցանցային րոպեներ կամ  մեգաբայթեր։ Ընկերության անունից ի սրտե շնորհավորում եմ մեր բաժանորդների Ամանորն  ու Սուրբ Ծնունդը։ Ցանկանում եմ, որ նրանք առավելագույնս գոհ լինեն մեր պարզ եւ հասարակ ծառայություններից, որոնք ստեղծված են հատուկ իրենց համար», - նշել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: