«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակ է բացել Գյումրիում` Շահումյանի փ. 185 հասցեում:
«Բացելով նոր գրասենյակ Գյումրիում՝ մենք առաջնորդվել ենք „ԱրմենՏել“ ընկերության՝ որպես ինտեգրված օպերատորի կողմից, մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկի ավելացմամբ»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Սա Beeline-ի թվով երրորդ գրասենյակն է Գյումրի քաղաքում: Ներկայումս Հայաստանում գործում է վաճառքի եւ սպասարկման 82 գրասենյակ, որից 24-ը` մայրաքաղաքում:
Beeline ֆիքսված, շարժական եւ ինտերնետ կապի բաժանորդները կարող են դիմել գրասենյակ եւ օգտվել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների լայն շրջանակից. միանալ ցանցին կամ որեւէ սակագնային փաթեթի, կատարել վճարումներ, ստանալ զանգերի վերծանումներ եւ այլն:




























