Արաքսի վրա Իրանի հետ երկու ՀԷԿ-երի կառուցումը կսկսվի 2014-ին:Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայասատանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ կառավարության նիստից հետո: Նա հավելել է, որ նախագծային աշխատանքներն արդեն ավարտվում են, իսկ շինարարական աշխատանքները, ամենայն հավանականությամբ, կսկսվեն հաջորդ տարի:
Հիշեցնենք, որ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ՝ 20122012- դեկտեմբերին: Շինարարության արժեքը գնահատվում է 323 մլն դոլար: Նախատեսվում է, որ այդ գումարը կտրամադրի Իրանը: Սկսած 2017-ից եւ 15 տարիների ընթացքում կայանի ամբողջ էլեկտրաէներգիան մատակարարվելու է Իրանին՝ շինարարության ծախսերը փակելու: Դրանից հետո կայանը կանցնի Հայաստանի կառավարման տակ:





























