Մեքենայի տեսախցիկը ֆիքսել է կնոջ անսովոր հանգիստ ռեակցիան, երբ նա իր մեքենայով վթարի  է ենթարկվել:

Տեսագրությունում երևում է` ինչպես է կինը անձրևային եղանակին վարում իր մեքենան և հանկարծ ճանապարհի ոլորանին նա կորցնում է մեքենայի կառավարումը, մեքենան դուրս է գալիս երթևեկելի գոտուց և շրջվում: Իսկ կինը վթարի ենթարկվելուց հետո նույնիսկ ձայն չի հանում:

Huffington Post-ը տեղեկացնում է, որ վթարի ենթարկված կնոջ ընկերներից մեկը, որը տեսագրությունը տեղադրել է համացանցում, նշել է, որ վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել:  Նա նաև նշել է, որ հիանում է ընկերուհու սառնասրտությամբ։