Գերմանացի գիտնականներն առաջարկում են միկրոսկոպիկ ռոբոտներ ստեղծել՝ սերմնաբջիջների հիմքով:  Դրանց շարժումները կկառավարվեն մագնիսական դաշտի օգնությամբ:

Կենսաբաններն արդեն սովորել են կառավարել  սերմնաբջիջների շարժումները՝ երկաթի եւ տիտանի մանրէաբանական սնամեջ խողովակներն օգտագործելու հաշվին, որոնք ունեն 50 միկրոմետր երկարություն եւ 8 միկրոմետր նեղացող տրամագիծ մի ծայրին եւ 5 միկրոմետր՝ մյուսին:

Նման վահանակում հայտնվելով՝ սերմնաբջիջներն արդեն չեն կարողանում դուրս գալ: Ընդ որում սերմնաբջջի պոչիկը մնում է դրսում եւ կարող է շարունակել իր շարժումը, որը կառավարում են գիտնականները՝ արտաքին մագիսական դաշտի օգնությամբ: 

Ըստ գիտնականների՝ կառավարվող «սերմնառոբոտները» կարող են օգտակար լինել անպտղությունը բուժելիս, եւ ապագայում կարող են օգտագործվել դեղորայքի նպատակային առաքման համար, հայտնում է New Scientist-ը՝ վկայակոչելով Advanced Materials ամսագիրը:

Նշվում է, որ նախկինում սերմնաբջիջների շարժման կառավարումը հնարավոր էր միայն քիմիական գրադեիտներ ստեղծելու հաշվին: