«Օդնոկլասնիկի» սոցցանցը օնլայն-կինոթատրոն է թողարկել: Ներկայումս կինոթատրոնում հասանեի է մոտ երեսուն սերիալ ու տաս հազար սերիա, հաղորդել է կայքի ղեկավար Իլյա Շիրոկովը: Նրա խոսքով՝ սոցցանցը բանակցում է եւ ծրագրում է մինչեւ տարեվերջ ավելացնել նոր ֆիլմեր:

Կինոթատրոն թոաղրկելու որոշումը կայքում կայացվել է նաեւ այն հիմքի վրա, որ «վիդեո» ծառայությունը, որը կայքում մեկնարկել է մոտ մեկ ու կես տարի առաջ, արագ է զարգանում:

Ընկերության տվյալներով՝ ներկայումս այդ ծառայությունից օգտվում է սոցցանցի օգտատերերի մոտ 51 տոկոսը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: