ԱՄՆ-ում Նյու Մեքսիկո նահանգի պոլիգոնում նոյեմբերի 18-դեկտեմբերի 10փորձարկվել է նոր ռազմական լազեր: Դա HEL MD (Army High Energy Laser Mobile Demonstrator) լազերի առաջին ցուցադրությունն էր:

Լազերի միջոցով ոչնչացվել է մի քանի անօդաչու թռչող սարք եւ մոտ 90 հրետանային արկ, ասվում է ԱՄՆ բանակի հաղորդագրությունում:

HEL MD-ի մշակումը ցույց է տվել ուղղորդված էներդիան օգտագործելու հնարավորությունը՝ հրետանու, նռնականետերի ու անօդաչու թռչող սարքերից հակահրթիռային պաշտպանության համար: Այս մասին հաղորդում է «Utro.Ru»-ն: