Աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոնների ցուցակում Apple ընկերության iPhone 5s-ը եւ iPhone 5-ը առաջ են անցել Samsung Galaxy S4-ից: Վիճակագրական տվյալները հիմնված են Counterpoint Research-ի վերլուծաբանների 2013թ. հոկտեմբերին 33 երկրներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքի վրա:
Առաջին տեղում iPhone 5s-ն է, թեեւ այն դեֆիցիտ էր եւ շատ հաճախորդներ երկար էին սպասել պատվերին: Վերլուծաբանների տվյալով՝ նոյեմբերին եւ դեկտեմբերին iPhone 5s-ի պահանջարկը կավելանա: Երկրորդ տեղում է iPhone 5-ը:
Samsung Galaxy S4-ը 3-րդ տեղում է: Հաջորդում են iPhone 5с, Galaxy Note 3, Galaxy S3 եւ Galaxy S4 Mini սմարթֆոնները: Տասնյակը եզրափակում են Nokia 105, Galaxy S3 Mini եւ Nokia Asha 501 սմարթֆոնները:
Այսպիսով, ամենավաճառվող սմարթֆոնների ցուցակում Apple-ի երեք մոդելներն են, Samsung-ի հինգ մոդելներ եւ Nokia-ի երկու մոդելներ, հայտնում է gazeta.ru-ն:





























