Հայաստանը բարձր է գնահատում Իրանի պատրաստակամությունը՝ աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: «Հայաստանը բարձր է գնահատում Իրանի ջանքերը, բայց հիշեցնում է, որ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- NEWS.am-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը, որը ցանկացել է գաղտնի մնալ:

Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին, հանդես գալով ապրիլի 7-ի մամուլի ասուլիսում, հայտարարել է, թե պաշտոնական Թեհրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկներ է ներկայացրել:

«Հուսով ենք, որ կողմերը դրական քայլեր կձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ»,- նշել էր Մոթթաքին: