ԱՄՆ առեւտրի նախարարությունը հրապարակել է 19 անձից ու ընկերություններից կամզված ցուցակը, որոնք միջնորդ են հանդես եկել եւ օգնել իրանական «Mahan Air»  ավիաընկերությանը՝ շրջանցելով պատժամիջոցները բեռներ հասցնել ԱՄՆ:  Այց ցանկում հայտնված ընկերությունների մեծ մասը գտնվում են Թուրքիայում, բայց կան նաեւ ընկերություններ Հայաստանից, Հունաստանից, Իրանից, Թաիլանդից եւ ԱՄԷ-ից, հաղորդում է Reuters-ը:

Դրանց շարքում նշված է նաեւ «Vertir Airlines» ոչ մեծ հայկական չարթերային ավիաընկերությունը : Mahan Air-ը իրանական քիչ ավիաընկերություններից է, որը միջազգային աուդիտ է անցել, չնայած ԱՄՆ-ում օրինական կարգով պահեստամասեր գնելու արգելքին:

Ժամանակավոր պայմանավորվածությունների համաձայն, որը ձեռք է բերվել նախորդ ամիս աշխարհի 6 տերությունների եւ Իրանի միջեւ, Իրանին օդանավերի պահեստամասերի սահմանափակ գնումների հնարավորություն կտրվի, որպեսզի օգնեն վերանորոգել հին օդանավերը՝ անվտանգության տեսանկյունից:
Ի պատասխան NEWS.am-ի հարցման, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը հայտնել է, որ Վերթիռ» ՍՊԸ-ն, իսկապես գրանցված է Հայաստանում որպես ավիաընկերություն, սակայն  դադարեցրել է իր գործունեությունը 2011թ. հոկտեմբերից:

«Վերթիռ» ՍՊԸ-ի անօրինական որեւէ գործողության վերաբերյալ ոչ միայն որեւէ պաշտոնական տեղեկատվության, այլեւ հարակից նման տեղեկատվության մասին ՔԱԳՎ-ն երբեւէ իրազեկ չի եղել:

ՔԱԳՎ-ում հաստատել են, որ ավիաընկերությունը պատկանում է ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանի հորեղբորը: «Տեղեկացնում ենք, որ Ռ.Մովսեսյանը (ով, ի դեպ, իր մահկանացուն կնքել է վերջերս) եղել է այս ընկերության տնօրենը՝ սկսած ս.թ. մայիսից, երբ ընկերությունը դադարել էր որպես ավիաընկերույթուն գործելուց»,- ասել է Չերչինյանը: