Իտալական Արնեսանոյում գտնվող Իտալական տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկոսները սովորել են նանոթելեր ստանալ, որոնք կարող են հանդես գալ լազերի աշխատանքային մարմնի դերում: Ապագայում այդ մանրաթելերը կարող են «լազերային շերտի» հիմք ծառայել: Մեթոդը, որը հեղինակները կիրառել ե թելերի ստեղծման ժամանակ, կոչվում է էլեկտրոսփիննինգ: Այն ենթադրում է հեղուկ պոլիմերից մանրաթելերի դուրս բերում՝ հեղուկը բարձր ճնշման ենթարկելու միջոցով: Լարվածությունը փոխհատուցում է մակերեսային ձգվածությունը եւ թույլ է տալիս ստանալ թելեր, որոնք շատ ավելի բարակ են, քան սովորական եղանակներով ստացված մանրաթելերը: Այդ թելերի հաստությունը կազմում է մոտ մի քանի տասնյակ նանոմետր, հաղորդում է Lenta.ru-ն:

Թելերին օպտիկական հատկություններ տալու համար գիտնականները պոլիմերի բաղադրության մեջ մի քանի տեսակ ֆլյուորեսցնետ ներկեր (կումարին եւ ռոդամին) են ավելացրել: Ընդ որում ստացված մանրաթելերը փաստացի վերածվում էին գունավոր լազերներին: Թելերի մեկ այլ լազերային ճառագայթումներով (տվյալ դեպքում կիրառվել է Nd:YAG-ը) գիտնականները ստիպել են թելերին ավելի ցածր հաճախականության կոգերենտ լույս արձակել:

Գիտնականների խոսքով՝ լազերային նանոթելերը կարելի է օգտագործել լույս արձակող ճկուն եւ փափուկ  շերտի ստեղծման ժամանակ: Նմանատիպ շերտը կարող է հիմք հանդիսանալ «խելացի մակերեւույթների» եւ «տեխնիկական այլ ծրագրերի» համար, որոնց բնույթը գիտնականները չեն հստակեցնում: