Իտալուհուն բանտարկություն է սպասվում՝ հանրահավաքի ժամանակ սեռական ոտնձգությունների համար: Ենթադրյալ չարագործը հրապարակավ տեսախցիկի առաջ համբուրել է ոստիկանի սաղավարտը: Այդ խորհրդանշական գործողությունը գնահատել են որպես սեռական ոտնձգություն:

Աղջկան քրեական պատասխանատվության հայց է ներկայացրել իրավապահների արհմիության նախագահ Ֆրանկո Մակկարին, գրում է IlFattoQuotidiano-ն:

Մակկարիի խոսքով՝ գործ պետք է հարուցվի միանգամից երկու հոդվածներով: Այս մասին գրում է NEWSru.com-ը:

Աղջիկն ինքը խոստովանել , որ այդ քայլով ցանկացել է ծաղրել ոստիկանին: