Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի կողմից կուսակցություններին բաժանված ընտրողների ցուցակները հայտնվել են ռուս հաքերների ձեռքում։ Այս մասին հայտարարել է թե թուրքական KONDA հետազոտական եւ խորհրդատվալկան ընկերության նախագահ Բեքիր Աղըրը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ KONDA հետազոտական եւ խորհրդատվական ընկերության նախագահ Բեքիր Աղըրը նշել է, թե ընտրական գործընթացում թափանցիկություն ապահովելու համար 2011-ին կուսակցություններին է բաժանվել ընտրողների ցուցակները թվային տարբերակներով։ Նա պնդել է, թե այն ժամանակ կուսակցությունների համակարգիչներ ու հակավիրուսային ծրագրեր չկային եւ դա օգնեց, որ ռուս հաքերները 2 ժամում բեռնեն 54 մլն ընտրողների ցուցակները, որոնց մեջ են անունները, նույնականացման քարտերի համարները, հասցեները, հեռախոսի համարները եւ այլն։  «Այս պահին 52 մլն ընտրողի տվյալներ գտնվում են ռուս հաքերների ձեռքում»,-ասել է Բեքիր Աղըրը։