Apple-ի ավագ դիզայներ Թիմ Գաջելը դարձել է Samsung ընկերության փոխնախագահ եւ մանրածախ վաճառքի գլխավոր մենեջեր:

Apple-ում Գաջելն աշխատել է 5 տարի: Ըստ պաշտոնական տեղեկության՝  Samsung-ում նա կզբաղվի ԱՄՆ-ում ընկերության մանրածախ բիզնեսի զարգացմամբ:

Հիշեցնենք, որ հարավկորեական  IT-հսկան բազմիցս մեղադրվել է  իր սարքերում iPhone-ի արտաքին տեսքը «պատճենելու» մեջ: Այդ պատճառով էլ, չնայած անձամբ Գաջելը չի մասնակցել iPhone-ի դիզայնի մշակմանը, նրա անցումն այդ ընկերություն բավական խորհրդանշական է: