Բրիտանական British Airways ավիաընկերությունն առաջինն է Եվրամիությունը, որը թույլ  կտա իր ուղեւորներին էլեկտրոնային սարքեր օգտագործել թռիչքի ու վայրէջքի ժամանակ:

British Airways ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Մեծ Բրիտանիայի քաղավիացիայի վարչության հետ՝ գաջեթներն օգտագործելու վերաբերյալ:

Այս ամենի հետ մեկտեղ նախկինի պես չի թույլատրվի զանգահարել ու հաղորդագրություններ ուղարկել, ինչպես նաեւ նոութբուքեր օգտագործել՝ դրանց համար կանոնները նույնն են:

ԵՄ կարգավորող մարմինները հաղորդել են, որ ավիաընկերությւոնները կկարողանան նման փոփոխություններ իրականացնել՝ հիմնվելով դրանց նպատակահարմարության վերաբերյալ սեփական գնահատականների վրա:

Նշենք, որ նմանատիպ միջոցներ ձեռնարկել էին նաեւ ԱՄՆ մի քանի ավիափոխադրողներ: