Հայկական պլանշետների արտադրողը ռուսական ընկերության ազատ տնտեսական գոտում տեղ կստանա: Համապատասխան որոշումը կայացվել է Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Technology and Science Dynamics-ը առաջնային թույլտվություն կստանա՝ երեք տարի ժամկետով աշխատելու տեխնոպարկում: Սկզբում ընկերությունում աշխատելու է 20 մարդ, երրորդ տարվա վերջում՝ մինչեւ 70: Ընդհանուր ներդրումների գումարը կկազմի 6,7 մլն դոլար:
Technology and Science Dynamics ընկերությունը հիմնադրել է Շաքարյանը, ով Սանտա-Բարբարայի համալսարանի գիտությունների դոկտոր ու դասախոս է: Նա նաեւ Minno tablets ընկերության հիմնադիրներից է:
Ընկերության բիզնես-ծրագրում նշվում է, թե աշխատանքի առաջին տարում ընկերությունը պատրաստվում է 10 հազար պլանշետ վաճառել, իսկ երկրորդ եւ երրորդ տարիներին՝ համապատասխանաբար 30 եւ 50 հազար: Պլանշետները բյուջետային են, 185 դոլար արժեքով՝ 135 դոլար ինքնարժեքի պայմաններում:




























