Իրանը տարածաշրջանում փորձում է այնպիսի դեր խաղալ, որ կախում չունենա ոչ մի երկրից: Այս մասին դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է իրանագետ Ռուդիկ Յարալյանը:
Ըստ նրա` հենց այս համատեքստում պետք է դիտարկել Ադրբեջանի հետ երկաթուղու շինարարությունը: Իրանը շահագրգռված է նաեւ Մաքսային միության հետ համագործակցությամբ, եւ հետագայում կարող է լինել Հայաստանը եւ ՄՄ-ի երկրները կապողը` դառնալով Վրաստանի այլընտրանքը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ Իրանի հարաբերություններին, ապա իրանագետը նշել է. Ռուսաստանի եւ Իրանի միջեւ միշտ էլ մրցակցություն եղել է եւ հետագայում էլ կլինի:
Արեւմուտքի հետ Իրանի հարաբերություններին անդրադառնալով` Ռուդիկ Յարալյանն ասել է, որ իրանական կողմը վճռականորեն է տրամադրված դրանք կարգավորելու հարցում: «Եվ եթե Արեւմուտքում հարաբերությունների կարգավորմանը խանգարող գործընթացներ չսկսվեն, ապա ամեն ինչ հարթ կանցնի», - եզրակացրել է փորձագետը:




























