Լատինական Ամերիկայի բազմաթիվ ինտերնետ-օգտագործողներ հինգշաբթի էլեկտրոնային փոստի միջոցով, իբրեւ թե, CNN հեռուստաալիքի անունից կեղծ տեղեկություններ են ստացել, որ Պերուի ու Չիլիի միջեւ պատերազմ է սկսվել:

CNN-ի փոստային հասցե ստեղծելով՝ հաքերները հազարավոր ինտերնետ-օգտագործողների հասցեին կեղծ տեղեկություններ են ուղարկել:

Այդ ոլորտի մասնագետները կարծում են, որ հաքերների նպատակն էր այդ հաղորդագրությունների միջոցով վարակել մարդկանց համակարգիչները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: