Ռուսաստանի կառավարությունն հավանություն է տվել «Փոստային կապի մասին» օրինագծին: Փաստաթուղթը ենթադրում է երկրում վիրտուալ փոստային բաժանմունքների ու շարժական ավտոմատացված բաժանմունքների՝ փոստամատների ստեղծում: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի զանգվածային հաղորդակցման ու կապի նախարարության կայքում:

Օրինագծի հիմնական նպատակն է փոստային կապի զարգացումը, մրցակցային պայմանների ստեղծումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու զարգացումը:

Նոր բաժանմունքները ծառայություններ են մատուցելու ինտերնետի միջոցով, իսկ ռուսաստանցիները կկարողանան փոխանցել էլեկտրոնային փոստային հաղորդագրություններ: