Facebook սոցիալական ցանցը մտադիր է ներկայացուցչություն բացել Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է Лента.ru-ն։
Ռուսական «Վեդոմոստի» թերթը գրում է, որ բացի այդ, Facebook-ը բանակցություններ է վարում Ռուսաստանի բջջային օպերատորների հետ։ Նշենք, որ Facebook-ը համագործակցում է այլ երկրների 100 օպերատորների հետ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում գործում են «Одноклассники» եւ «В контакте» սոցիալական ցանցերը, որոնք միլիոնավոր օգտվողներ ունեն։ «Одноклассники»-ի ամերիկյան Facebook տարբերակն արդեն իսկ ռուսերեն է թարգմանվել եւ ավելի քան 700 հազար հաճախորդներ ունի։
Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 400 մլն հաճախորդներ։




























