Մոսկվայի ոստիկանությունը Ռուսաստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 21-ին կեսօրին հարսանեկան շարասյան մասնակիցների ձերբակալությունից հետո հետաքննություն է իրականացնում: Հարսանիքի մասնակիցներից մատնահետքեր կվերցնեն, կհարցաքննեն եւ կստուգեն օպերատիվ հաշվառումը, հաղորդում է ԻՏԱՌ – ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի պետական վարչության մամուլի ծառայությանը: Հարսանեկան շարասյունից, որը բաղկացած էր Mercedes մակնիշի երկու ավտոմեքենաներից, երկու Infiniti-ից եւ երկու Porche Cayenne-ից, անկարգ հրաձգությունն էին իրականացնում: Ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել կրակ արձակողին:

Նախնական տվյալներով՝ բուսական ծագման երկու փաթեթները, որոնք հայտնաբերվել են «կրակոցներով հարսանիքի» մասնակիցներից մեկի ավտոմեքենայում, թմրանյութ չէ:

Ինչպես ավելի վաղ հաղորդում էր NEWS.am-ը, Մոսկվայի հարավում խափանել են «կրակոցներով հարսանիքը»: Շարասյան կրակոցների մասին հաղորդել են ականատեսները: Արդյունքում հարսին եւ փեսային չի հաջողվել գրանցել իրենց ամուսնությունը:

Հարսանիքի մասնակիցների ազգությունը չի հաղորդվում, սակայն Life News-ում տեղադրված տեսանյութում երեւում է, որ հարսի ու փեսայի մեքենայի վրա նկատելի է հայկական դրոշը: