Ռուսական Տոմսկ քաղաքի դատարանը կայացրել է տեղաբնակի հանդեպ դատավճիռ: Հիշեցնենք, որ վերջինս հաքերային հարձակման էր ենթարկել Ռուսաստանի նախագահի կայքը: Նա ազատազրկվել է 1.5 տարով:
Հետաքննությունը պարզել է, որ 2012-ի մայիսին նա համակարգչային հարձակում է գործել նախագահական կայքի վրա, ինչը մի շարք խնդիրների պատճառ է հանդիսացել:
Հաղորդվում է, որ դատապարտյալը խոստովանել է մեղքը: Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Տոմսկի շրջանային դատարանը:
Դատավճիռը կարող է բողոքարկվել, քանի որ դեռեւս պաշտոնապես ուժի մեջ չի մտել:





























