2013թ. Հայաստանի համար տնտեսական առումով «գորշ էր», լրագրողներին դեկտեմբերի  23-ին նման կարծիք է հայտնել ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

 «Մեզ մոտ գնաճը ուղղակի խայտառակ է, որի հետեւանքը շարունակական եւ աճող արտագաղթն է: Այս տարի մենք կունենանք ծնունդների նվազում եւ մահացության աճ», - հայտարարել է Ասատրյանը:

Ըստ նրա` եթե լրագրողների  հետ հանդիպումը չլիներ, ինքը կմիանար Ազգային ժողովի մոտ բողոքող քաղաքացիներին: «Մարդիկ բողոքում են ոչ թե գազի սակագնի, այլ անարդարության դեմ: Մեր եւ ռուսական իշխանությունները ցանկանում են իրար մեջ լուծել այս հարցը: Իսկ թե ինչ է մտածում, ժողովուրդը, նրանց չի հուզում», - հավելել է Ասատրյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ի շենքի մոտ 11:30 –ից ընթանում է բողոքի ցույց` ուղղված «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը ռուսական «Գազպրոմին» հանձնելու դեմ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am